Անցած գիշեր Ռուսաստանի Պերմ քաղաքում կենցաղային և քիմիական ապրանքների պահեստում հրդեհ է բռնկվել:
Կրակը մարելուց հետո հրշեջները գտել են 8 մարդու դի, ևս երկուսը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 7 մարդ համարվում է անհետ կորած, ներկայումս շարունակվում են նրանց որոնողական աշխատանքները:
Հրդեհն ընդգրկել է 6 հազար քառակուսի մետր տարածք և ոչնչացվել է երկհարկանի երկաթբետոնե շինություն:
Հրդեհի պատճառները հայտնի չեն: