Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայացք Կահիրեից

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Եգիպտոսի մայրաքաղաքում գտնվող Կահիրեի Ամերիկյան համալսարանի դասախոս, արվեստաբան Անժելա Հարությունյանի հետ:



– Հայաստանում սոցիալական դժգոհությունը օր օրի հասունանում է, սակայն ժողովուրդը լուռ համբերում է: Եգիպտոսի ժողովուրդն իր դժգոհությունն արտահայտեց միանգամից ու շատ բուռն եւ կարծես հաջողությունը մոտ է: Ձեր գնահատմամբ, ո՞րն է Եգիպտոսի եւ եգիպտացիների առանձնահատկությունը:


– Նախեւառաջ պետք է հաշվի առնել պատմական ու ժամանակային որոշակի առանձնահատկությունները, որոնք տարբերակում են Հայաստանի քաղաքական իրադրությունը Եգիպտոսից։ Առաջին հերթին` Եգիպտոսն ունի գաղութային անցյալ, որից ազատագրումը կարծես թե տեղի է ունեցել նասերյան հեղափոխությամբ։ Սակայն իրականում ապագաղութացում այդպես էլ տեղի չի ունեցել, եթե ապագաղութացումը դիտարկում ենք որպես ազատագրություն: Փաստորեն, այստեղ արտաքին գաղութացմանը փոխարինելու է եկել ներքին գաղութացման մի կոռումպացված համակարգ ու խոչընդոտել իրական ազատագրական հնարավորությունները։ Այժմ բողոքի այս համընդհանուր դրսեւորումները իրական ազատագրության հնարավորություն են խոստանում: Այնինչ, Հայաստանի պարագայում ունենք ազատագրական քաղաքականության մի փորձ՝ հանձինս բոլշեւիկյան հեղափոխության ու խորհրդային անցյալի: Մյուս կողմից էլ՝ վերակառուցման քաղաքականությանը զուգահեռ ընթացող բողոքի ալիքը եւ 1980-ականների վերջի ու 1990-ականների սկզբի ազատագրական շարժումը մեզ մոտ ստեղծել է բողոքի լեզու ու քաղաքական պահանջ արտիկուլացնելու մշակույթ, ինչը Եգիպտոսում, մեծ հաշվով, բացակայում էր։


Սակայն այն լեզուն ու մշակույթը, որ ծավալվում էր վիրտուալ հարթության վրա՝ Facebook-ի ու Twitter-ի տարածության մեջ, կարելի է ասել մեկ օրում ներխուժեց հանրային տարածք ու յուրացվեց հսկայական մի բազմության կողմից։ Ինչ-որ տեղ բողոքի տարածությունն այստեղ ապագաղափարական տարածություն է։


Իսկ ինչ վերաբերում է համբերության բաժակին, ապա երկու դեպքում էլ դա լցված է, սակայն մեր պարագայում չպետք է թերագնահատել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես առաջնորդի դերը, ում քաղաքականությունն, ի վերջո, հեղափոխական չէ։ Նա այդպես էլ մինչեւ վերջ չգնաց ու մարդկանց էլ հետ պահեց մինչեւ վերջ գնալուց։ Տեր-Պետրոսյանի համար պետականության ինստիտուտներին մարտահրավեր նետելը հավասար էր ռադիկալիզմի, որին գնալ նա չէր կարող։ Իսկ այստեղ պայքարը հենց պետականության ինստիտուտների դեմ է։


– Իսկ չկա՞ վախ, որ ներքին գաղութարարից ազատագրումը կարող է Եգիպտոսը դարձնել Արեւմուտքի գաղութը` հաշվի առնելով, որ միջազգային հանրության ուշադրությունը չափազանց մեծ է Եգիպտոսում կատարվող դեպքերին, եւ կա կարծիք, որ Արեւմուտքը ցանկանում է այս հեղափոխությունն իր ձեռքը վերցնել ու կառավարել, օրինակ` սեփական թեկնածու «պարտադրելով»: Արեւմուտքի դերը ինչպիսի՞ն է այս իրադարձություններում:


– Երբ խոսում ենք ներքին գաղութացման մասին, ապա այն չպետք է դիտել զուտ որպես ներքին գործոն։ Այն առաջին հերթին արտաքին գործոն է։ Չպետք է մոռանալ, որ ներկա ռեժիմը տասնամյակներ շարունակ սնուցվել է Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ կողմից։ Իհարկե, այսօր տարբեր լրատվական միջոցներ փորձում են շահարկել իսլամի հանդեպ Արեւմուտքի վախը՝ ազդեցություն ունենալու Եգիպտոսի քաղաքական ճակատագրի վրա։ Սակայն այս ցույցերի կարեւորությունը հենց այն է, որ ցուցարարներն իրենք են քաղաքականություն վարում եւ ոչ թե ապավինում մեկ առաջնորդի։ Նրանք չեն համաձայնի իրենց թիկունքում ծավալվող այնպիսի որոշումների, որոնք արվում են առանց իրենց համաձայնության։


– Իսկ այդ դեպքում Ալ-Բարադեիի ֆենոմենը ինչպե՞ս կբացատրեք, չէ՞ որ նա շատերի կողմից ընկալվում է որպես Արեւմուտքի «մարդ»:


– Ալ-Բարադեին իրականում ցույցերի հետ շատ մեծ կապ չունի։ Նա առանձնապես ֆենոմեն չէ եւ այստեղ էլ մեծ հրապարակայնություն չի վայելում, միայն որոշակի փոքր խմբերի շրջանում, ոչ էլ առանձնապես Արեւմուտքի սիրելին է, չնայած ընդունելի թեկնածու է։ Հիշենք, որ Բարադեին էր, որ մերկացրեց Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հյուսած հեքիաթները։ Այստեղ խնդիրը Բարադեիին իշխանության բերել-չբերելը չէ, այլ մշակել դեմոկրատական ինստիտուցիոնալ մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա նաեւ Ալ-Բարադեիին առաջադրելու իր թեկնածությունը, ինչպես եւ «Մուսուլման եղբայրների» թեկնածուին եւ էլի շատերին։ Այս հեղափոխությունը նախեւառաջ երիտասարդության հեղափոխությունն է, իսկ պաշտոնական ընդդիմությունը սրա հետ մեծ կապ չունի։


– Դեռ ինչքա՞ն կարող է պայքարել երիտասարդությունը: Ձեր կարծիքով, այս ամենից հետո փոփոխությունները ակնհա՞յտ են լինելու:


– Անպայման։ Կյանքն այլեւս չի կարող վերադառնալ այն կետին, երբ հեղափոխությունը դեռ չէր սկսվել։ Փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են։ Եթե նույնիսկ անտեսենք պետության «զիջումները», պարզ է, որ Թահրիր հրապարակն ինքնին վերածվել է զուգահեռ քաղաքական դաշտի, որտեղ ծավալվում է դիսկուս, ձեւակերպվում են պահանջներ, ձեւավորվում են այլընտրանքային սոցիալական հարաբերություններ։ Հրապարակում եռում է ամենօրյա կյանքը՝ հավասարության սկզբունքով, սոցիալական մեծ ինքնագիտակցությամբ, որտեղ ոչ մի կտոր աղբ հատակին չի մնում, որտեղ կերակուրը, վերմակներն ու դեղորայքը անվճար են, եւ որտեղ մարդիկ միմյանց նկատմամբ ուշադիր են ու հարգալից։ Ի վերջո, հրապարակում ձեւավորվել է այլընտրանքային կառավարման ձեւ՝ հանրային կոմիտե, որին նույնիսկ Լենինը կնախանձեր խորհուրդների իր կառավարաձեւով:


– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք այն տարբերակը, որը եղավ Հայաստանում: 2008-ին Ազատության հրապարակը եւս նման էր այսօրվա Թահրիրին, սակայն այն զենքի ուժով խլեցին ժողովրդի ձեռքից եւ այսօր ընդդիմությունը տարիներ շարունակ չի կարողանում մուտք գործել Ազատության հրապարակ:


– Ո՛չ, այդ տարբերակն այստեղ հնարավոր չէ։ Բանակն արդեն տասներորդ օրն է` կանգնած է հրապարակում եւ այսպես ասած՝ «չեզոք» դիրք է գրավում։ Չնայած, իրականում, բանակի լուռ համաձայնությամբ պետության կողմից հովանավորվող խուժանը անկարգություններ հրահրեց։ Բայց այստեղ մարդիկ մարտական են տրամադրված, նրանց հաջողվեց հետ մղել եւ փաստացի կազմալուծել ոստիկանությանը, գաղտնի ծառայություններին ու նաեւ ջախջախել խուլիգաններին, դիմակայել պետության վախի քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այստեղ չափազանց մեծ թվով մարդիկ են ճաշակել ազատության շունչը, որպեսզի նահանջեն։ Ի վերջո, հստակ առաջնորդի բացակայությունը նաեւ զորացնող ազդեցություն ունի։


– Այսինքն` կարելի՞ է ասել, որ Հայաստանում իշխանափոխությունը չհաջողվեց այն պատճառով, որ կար հստակ առաջնորդ:


– Կար առաջնորդ ու կային հետեւորդներ։ Այսինքն՝ քաղաքականությունը մարդկանց չէր պատկանում, այլ պատկանում էր առաջնորդին։


– Իսկ ո՞րն է Հայաստանի եւ Եգիպտոսի բանակների տարբերությունը, չէ՞ որ Հայաստանի բանակը կրակեց սեփական ժողովրդի վրա:


– Եգիպտոսում բանակը բավական մեծ համբավ վայելող ինստիտուտ է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ այն, վերջին հաշվով, հեղինակազրկված է։ Բանակը Եգիպտոսում փորձում է պահպանել նախագահական պալատից թեկուզ ձեւական անկախություն։


– Որքանո՞վ եք հավանական համարում, որ Մուբարաքը կմնա իր պաշտոնում, չէ՞ որ նա հայտարարել էր, որ կանի փոփոխություններ, սակայն հեռանալ չի պատրաստվում:


– Ես կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց պարզ է, որ Մուբարաքը իր պաշտոնում մնալ չի կարող։ Նա բավական ծեր է երկիրը ղեկավարելու համար, ու օրեցօր նորանոր զիջումների է գնում։ Այս պահին պայքարը խորհրդանշական Հորը գահընկեց անելու համար մղվող պայքար է։


– Իսկ ինչքա՞ն կարող է տեւել առանց առաջնորդի պայքարը, չէ՞ որ ի վերջո երկրի կառավարումը պետք է որոշակի մարմին ստանձնի: Ո՞ւմ է տեսնում Եգիպտոսի երիտասարդությունը առաջնորդի դերում:


– Այս պահին հավանական առաջնորդի խնդիր չի դրվում, այլ ժողովրդավարական մեխանիզմների հաստատման: Եթե կետ առ կետ նշելու լինեմ, ապա պայքարն այսպիսի տեսք ունի. նախագահի հրաժարական, կոալիցիոն ժամանակավոր կառավարության հաստատում, սահմանադրական փոփոխություններ, պառլամենտական ու նախագահական ընտրություններ:


– Դուք նշեցիք սոցիալական ցանցերի դերը Եգիպտոսի իրադարձություններում: Իրավամբ, սոցիալական ցանցերն այսօր կազմակերպչական մեծ դեր են կատարում: Ձեր գնահատմամբ, սոցիալական ցանցերը կարո՞ղ են պետական ռեժիմներ տապալող ուժերի դեր կատարել եւ ինչպիսի՞ն է սոցիալական ցանցերի դերը քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում:


– Չէի ուզենա շատ մեծ ընդհանրացումներ անել, բայց Թունիսի եւ Եգիպտոսի օրինակները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը կարող են մեծ խթան դառնալ հասարակական բողոքի շարժումների համար։ Սակայն, իհարկե, անհրաժեշտ է անցում ցանցերից դեպի իրական պայքարի ոլորտ, որը սովորաբար շատ նյութական ու երբեմն արյունալի է։ Ի վերջո, Եգիպտոսի հեղափոխության «պարագլուխները» միջին աշխատավոր խավի երիտասարդներն են, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, սակայն չունեն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Այս երիտասարդներն են, որ հիմնականում օգտվում են ցանցերից։ Սակայն նույնիսկ նրանք` հունվարի 25-ի ցույցից առաջ եւ հետո գաղափար չունեին, որ այս ալիքը կարող էր այսպիսի մասշտաբներ ընդունել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում