Sunday, 07 06 2026
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

«Արդիության ճակատագրերը»` Վենետիկում

Այս տարի Վենետիկի միջազգային 54-րդ բիենալեն կրում է ILLUMInations («Լուսավորում») խորագիրը, որը սկսվում է հունիսի 4-ից եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 24-ը:

Ի դեպ, Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895թ.-ին, որի ժամանակ ցուցադրվել են 16 երկիր ներկայացնող նկարիչների աշխատանքներ, իսկ 1948թ.-ից սկսվեց բիենալեի կանոնավոր անցկացումը, եւ ըստ էության, ինչ-որ առումով այն համընդհանուր միջազգային ժամանակակից տաղավար դարձավ:

Հայաստանի` Վենետիկի բիենալեին մասնակցությունը 1995թ.-ից է սկսվել. առաջին անգամ Հայաստանը ներկայացրել են արվեստագետներ Կարեն Անդրեասյանը եւ Սամվել Բաղդասարյանը: Այս տարի Հայաստանը կներկայացնեն երեք տարբեր սերնդի արվեստագետներ` Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանը եւ Աստղիկ Մելքոնյանը: Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կուրատորական թիմի անդամներից Նազարեթ Կարոյանը (ի դեպ, կուրատորական խումբը բաղկացած է չորս անդամներից` արվեստի քննադատ, անկախ համադրող, AICA Հայաստանի նախագահ Նազարեթ Կարոյան, արվեստագետ, արվեստի եւ մշակույթի քննադատ Ռուբեն Արեւշատյան, արվեստաբան, փիլիսոփայության թարգմանիչ եւ համադրող Վարդան Ազատյան, մշակութային հեռուստալրագրող, ցուցահանդեսային համադրող Արմինե Անտիկյան), խոսելով աշխատանքների ներկայիս փուլից, ասում է, որ հայեցակարգային նախագիծը հանրայնացնելուց հետո, հիմա մտել են նախագծի բուն իրականացման փուլ, աշխատում են արվեստագետների հետ, որպեսզի հասկանան, թե ամեն մեկն ինչպես պետք է իր ստեղծագործությունն իրականացնի, ընդ որում` աշխատում են յուրաքանչյուրի հետ առանձին եւ բոլորի հետ միասին, որպեսզի ընդհանուր պատկեր լինի, նրանց նախագծերը ոչ միայն կոնցեպտուալ, այլ նաեւ էքսպոզիցիոն մակարդակի վրա երկխոսության մեջ մտնեն միմյանց, ինչպես նաեւ տարածության հետ:
Հարցին` ըստ էության, առաջին անգամ Մշակույթի նախարարությունը ստանձնել է բիենալեի իրականացման աշխատանքների պարտավորությունը, ֆինանսավորումը, ավելին` բիենալեի կոմիսարը պետական պաշտոնյա է, չկա՞ արդյոք գաղափարական բախում թեմաների ընտրության մեջ սահմանափակումներ մտցնելու առումով, պատասխանում է, որ կուրատորական խմբի անդամները Հայաստանում առավել կոմպետենտ մարդկանցից են (կուրատորության արվեստի քննադատության, տեսության, պատմության), մարդիկ են, ովքեր ունեն լուրջ փորձ, ճանաչում միջազգային ասպարեզում, ինչը միեւնույն ժամանակ նշանակում է այդ տեսակի հարցերը, միջամտությունները չեզոքացնելու կարողություն: «Սա իսկապես խոշոր ծրագիր է ոչ միայն Հայաստանի՝ բիենալեի մասնակցության պատմության, այլ նաեւ բուն Վենետիկի բիենալեի պատմության մեջ` ինչ-որ առումով բիենալե ստեղծել բիենալեի մեջ: Ներկայացուցչական մասից բացի, մշակել ենք քննարկումների բավականին մեծ ծրագիր, որը ենթադրում է միջազգային լայնածավալ համագործակցություն», – նկատում է արվեստի քննադատը` ավելացնելով, որ ծրագիրը չի սահմանափակվում բուն բիենալեով, այլ ժամանակակից արվեստի ներկայացուցչական քաղաքականությունը ինչ-որ ձեւով փոխելու, վերակառուցելու նպատակ է հետապնդվում, Վենետիկի բինեալեն այսօր այլ գնահատականի է արժանանում, անընդհատ քննության է ենթարկվում նրա արժեքավորությունը: Սույնով հանդերձ, Նազարեթ Կարոյանը սա միջազգային այն հարթակներից մեկն է համարում, որտեղ առավել մեծ ներկայացուցչականություն է ապահովվում:
Այս անգամ Հայաստանը Վենետիկի բիենալեում կդնի հիմնական մշակութային նախագծերի եւ ազգային տաղավարների փոխհարաբերության հարցը, քանի որ «լուսարձակը» հիմնական նախագծի վրա է, եւ ազգային տաղավարները միշտ երկրորդական պլան են մղվում: Նազարեթ Կարոյանի խոսքերով, պրակտիկորեն դիսկուսի իմաստով որոշակի բեւեռ ստեղծելով` փորձում ենք կոտրել այդ ուղղահայացը եւ հորիզոնական հարաբերություններ հաստատել այդ ազգային տաղավարների հետ: Սա մի կողմից ներդրում է բիենալեի մեջ, մյուս կողմից` կարծես եղած կառուցվածքը (խտրականությունը) կոտրելու նպատակ է հետապնդում. «Համընդհանրության մասին ենք խոսելու, այսինքն` ունիվերսալության խնդիրների, մոդեռն էպոխայից ժամանակակից իրականությանը ժառանգություն մնացած սոցիալական կյանքի, աշխատանքի եւ արտադրության կազմակերպման էլեմենտների (պլանավորում, ուղեցույցների եւ ձեռնարկների ստեղծում, արխիվների ձեւավորում եւ այլն) եւ այդ էլեմենտները աշխատեցնելու մասին: Մոդեռն էպոխայի հիմնական գաղափարներից մեկը համընդհանրության կամ ունիվերսալության գաղափարն էր: Մենք փորձում ենք հասկանալ, թե այսօր այդ գաղափարը ինչպես է աշխատում: Մասնավորապես` ինչպես է այն խոնարհվում եզակիով, կամ ունիվերսալը ի՞նչ հարաբերություններով է կապված սինգուլյարի՝ առանձնահատուկի հետ: Հնարավո՞ր է արդյոք արվեստագետների (տվյալ դեպքում` Մհեր Ազատյանի, Աստղիկ Մելքոնյանի եւ Գրիգոր Խաչատրյանի) անհատական փորձը օգտագործել իբրեւ սոցիալական կյանքի ձեռնարկ, այն փորձերը, որոնք հիմնված են մոդեռն էպոխայի ստեղծած ձեւերի եւ եղանակների վրա: Այստեղից էլ գալիս է մեր տաղավարի հայեցակարգային նախագծի անվանումը՝ «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները», այստեղից էլ առաջանում է նաեւ «Արդիության ճակատագրերը» խորագրի ներքո իրականացվող մեր դիսկուսիվ մասի բովանդակությունը: Այսինքն` թե հայ հասարակությունը որքանով եւ ինչպես է ներգրավված եղել արդիության գործընթացներում եւ ինչ ներդրումներ է բերել դրա մեջ»:

Սակայն բիենալեի հետ կապված ամենամեծ զարմանքն առաջացավ դեռ 2010-ի հունիսին, երբ Մշակույթի նախարարության որոշմամբ Վիկտոր Մնացականյանը նշանակվեց Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար (հիշեցնենք` Վիկտոր Մնացականյանը ներկայումս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականն է): Վիկտոր Մնացականյանից էլ փորձեցինք մի քանի հարցի պատասխան ստանալ: Հարցին` Ձեր կոմիսար նշանակվելը կարելի՞ է ասել նրանից է, որ ներկայումս արվեստն առանց քաղաքականության չի կարող լինել, այսինքն` Ձեր ընտրությունը պայմանավորվա՞ծ է հենց այդ հանգամանքով, պատասխանում է` նախ իր պաշտոնը հայեցողական է եւ ինքն իրեն քաղաքական գործիչ չի համարում. «Ինքս մասնագիտությամբ իրավաբան եմ, եւ ինձ որպես քաղաքական գործիչ չեմ համարում», բայց նշում է, որ մշակույթի նախարարը հավանաբար Աժ-ում ականատես է եղել վերջին երկու տարիների ընթացքում «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում անցուդարձի ակտիվացմանը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, եւ այդ նկատելով էլ նշանակել է իրեն: Իհարկե, կոմիսարը նշում է, որ ժամանակակից արվեստի ոլորտում սա իր առաջին փորձն է, եւ դրա համար պատասխանատվությունները ավելի շատ են: Բացի այդ, Վիկտոր Մնացականյանը նկատել է, որ առաջին անգամ փորձում են այս ամենում ներգրավել «գալերեաներին», ժամանակակից արվեստի կենտրոններին: Եթե անկեղծորեն խոստովանեք, Ձեր նախասիրությունների մեջ եղե՞լ է ժամանակակից արվեստը. «Իհարկե, ես ունեմ փոքր հավաքածուներ ժամանակակից արվեստի գործերի, եւ ինձ ճանաչողները գիտեն, որ ես հետաքրքրություն ունեմ, ունեմ Թենի Վարդանյանի, Մարինա Դիլանյանի, Վահան Ռումելյանի ստեղծագործություններից»: Նա նաեւ նկատում է, որ ժամանակակից արվեստում վերջերս ակտիվացել է կյանքը, իրենք էլ իրենց հերթին փորձելու են մեր արվեստագետներին ներկայացնել բոլորովին այլ ասպարեզներում: Նաեւ կարեւորում է այս ամենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով, նախնական պայմանավորվածության համաձայն, առաջին գումարը որպես «մեկենասություն» կամ աջակցություն կատարել է, եւ առայժմ իրենք ունեն Հովիկ Աբրահամյանի խոստումը: Իհարկե, կոմիսարը նշում է, որ իր համար ամենադժվարը եղել է կուրատորների ընտրության հարցը, ինչը հաջողվել է:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում