Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

ՀԱԿ-ի ահազանգը` ստեղծվում է ծայրահեղ վտանգավոր նախադեպ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ.
«Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երեք օլիգարխների՝ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վերջինիս պարտավորեցնելով որպես տուգանք շուրջ 6,5 միլոն դրամ վճարել նրանց՝ արժանապատվությունը վիրավորող իբր ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու համար։ Օրաթերթը ժամանակին այդ տեղեկատվությունը հրապարակել էր Մոսկվայում բնակվող «Միաբանություն» հ/կ նախագահ Սմբատ Կարախանյանի փոխանցմամբ՝ հղելով իր աղբյուրը։ Ընդ որում, առաջին հրապարակումից հետո, նույն աղբյուրը մի քանի անգամ հրապարակավ հաստատել է, որ ինքն է այդ տեղեկատվության հեղինակը եւ առաջարկել «վիրավորված» անձանց գործ ունենալ իր հետ։ Օլիգարխները դա չեն արել եւ շարունակել են հետամուտ լինել իրենց հայցի դատական քննությանը «Հայկական ժամանակի» դեմ։ Դատարանն իր հերթին, անտեսելով այդ ամենը, հայցը ետ չի ուղարկել եւ կայացրել է ակնհայտ անարդար, ակնհայտ ապօրինի վճիռ։ Տվյալ դեպքում, անշուշտ, կարեւոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն է»։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ այս վճռով գործող ռեժիմը ծանրագույն հարված է հասցնում մամուլի ազատությանը Հայաստանում և ստեղծվում է ծայրահեղ վտանգավոր մի նախադեպ: Հետայսու տպագիր լրատվամիջոցներին դատական պատասխանատվության կարող են կանչել այլ անձի` տվյալ թերթում արտահայտած մտքերի համար: Հեռուստատեսության ոլորտը կատարյալ մենաշնորհացման ենթարկելուց հետո, իշխանությունը բացահայտում է իր ծրագիրը, այն է` տնտեսապես սնանկացնել ու ոչնչացնել այլակարծիք թերթերը` իրենց ծառա օլիգարխների կամ կամակատարների միջոցով: Կատարվածը նաև դատական համակարգի՝ օլիգարխիկ իշխանությանը անմնացորդ ծառայելու, ոչ միայն նվազագույն ինքնուրույնությունից, այլեւ նվազագույն մասնագիտական ու մարդկային արժանապատվությունից զուրկ լինելու խայտառակ մի ապացույց է։
Կոնգրեսը նաև հույս է հայտնում, որ այս խայտառակության նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն Եվրոպական կառույցները, մամուլի ու նրա ազատության խնդիրների, մարդու իրավունքների խնդիրներ հետապնդող հասարակական ու միջազգային կազմակերպությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում