Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը մոտ ապագայում զինված ուժերին է փոխանցելու «Մատադոր» և «Մարաուդեր» տեսակի 30 զրահամեքենա, հաղորդում է APA-ն:
Դրանք ունենալու են հզորացված հակաականային և բալիստիկ պաշտպանություն:
Ներկայումս մեքենաների վրա սպառազինություն է տեղադրվում: Դրանք արտադրվել են հարավաֆրիկյան Paramount Group ընկերության լիցենզիայով:
Զրահամեքենաներն օժտված են V-աձև անվաշարով, ինչն անձնակազմին պաշտպանում է հակատանկային ականների պայթյունների ժամանակ: