Թուրքիայում նախատեսվում է տիեզերական գործակալություն ստեղծել, որի նպատակը տվյալ ոլորտում երկրի շահերի պաշտպանությունն է,- հաղորդում է day.az-ը:
Գործակալության հիմնական ֆունկցիան լինելու է տիեզերագնացության ոլորտում երկրի քաղաքականության ձևավորումը, ինչպես նաև տիեզերագնացների կրթումը:
Գործակալության առանձին բաժիններ զբաղվելու են տեղական տիեզերական ապարատներ և դրանց արձակման համար նախատեսված կայաններ կառուցելով, տիեզերական ապարատների համար վառելիքի ստեղծմամբ:
Նշվում է, որ գործակալությունը նաև պաշտպանական գործառույթներ է ունենալու, և նրան տիեզերագնացության ու ավիացիայի ոլորտներում ստանդարտներ սահմանելու հնարավորություն է տրվելու: