Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Վարդան Հարությունյանի հայտարարությունը

Ս. թ. փետրվարի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը, մասամբ բավարարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ մի խումբ պատգամավորների հայցը և թերթին ֆինանսական մեծ փոխհատուցում պարտադրելով, մեկ ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ դատարանները Հայաստանում ընդամենը իշխանության ձեռքի գործիք են, իսկ իշխանությունն էլ փորձում է լռեցնել ազատ տպագիր մամուլը` նմանեցնելով այն տարիներ շարունակ ձեռնասուն դարձած անդեմ ու անորակ հեռուստաեթերին:

«Հայկական ժամանակը», ընդամենն իր աղբյուրի վրա հղում անելով, «վիրավորված» պատգամավորների մասին տեղեկատվություն էր տարածել: Ավելին` տեղեկատվության աղբյուր հանդիսացող անձը բազմիցս հրապարակավ հայտարարել է պարզաբանումներ տալու իր պատրաստակամության մասին, բայց դատարանը, իր առաջ իշխանությանն անհաճո թերթին պատժելու հանձնարարություն ունենալով, կայացրեց պահանջվող վճիռը:

ՀՀ իշխանությունը, ելնելով իր բնույթից, չի կարողանում հանդուրժել ազատ խոսքն ու ամեն ինչ արել ու անելու է այն ճնշելու համար: «Իրավունքի և ազատությոան կենտրոն» ՀԿ-ն գտնում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ կայացված այս դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ թերթի ու լրատվամիջոցի դեմ և կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախապատվություններից, իրենց ձայնը բարձրացնել հօգուտ «Հայկական ժամանակի»` դրանով պաշտպանելով Հայաստանում ազատ մամուլի ու ազատ խոսքի գոյության իրավունքը:
«Իրավունքի և ազատությոան կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում