Կենսաբանները հաստատել են, որ Նոր Զելանդիայի հարթ կամ իսկական կետերի արուները բազմանում են բացառապես իրենց պոպուլյացիայի ներսում: Դա նվազեցնում է նրանց գենետիկ բազմազանությունը և պոնտցենիալ վտանգ է ներկայացնում կենդանիների գոյության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Molecular Ecology ամսագրում տպագրված հոդվածը:
Ձմեռային շրջանում Eubalaena australis կետերի արուները սովորաբար լքում են բնակության վայրը և ճանապարհորդում հարավային կիսագնդով, որտեղ զուգավորվում են տարբեր պոպուլյացիաների էգերի հետ: Ապացուցելու համար, թե որքան են նման ուղևորություներն ազդում տեսակի գենետիկ բազմազանության վրա, գիտնականները Նոր Զելանդիայի ափերի մոտ բնակվող կետերի պոպուլյացիայում հայրության թեստ են անցկացրել:
Ուսումնասիրության համար գենետիկ նյութը ստացվել է կենդանիների մաշկից վերցված փորձանմուշից: Պարզվել է, որ փոքրիկ կետերի մեծամասնությունը նորզելանդական պոպուլյացիայում ծագել են տեղի արուներից, ինչը նշանակում է, որ պոպուլյացիաների միջև գենետիկ փոխանակությունը խիստ սահմանափակ է: Դա կարող է հանգեցնել մոտ արյունակցական խաչասերման, որը հղի է վնասակար գեների կուտակմամբ: Պոպուլյացիայի արդյունավետ թվաքանակի նվազեցումը ազդում է նրա դիմացկունության վրա և նվազեցնում նրանց վերականգնումը նույնիսկ բարենպաստ պայմաններում:
Գիտնականները դեռևս դժվարանում են պատասխանել, թե ինչը կարղ է լինել հարթ կետերի նման վարքի պատճառը:











































