Փորձագետները կարծում են, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը ազդում է աշակերտների առաջխաղացման վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է ծնողներին՝ լայնաշերտ անլար ինտենրետը դպրոցներում կարող է վնասակար լինել աշակերտնրի առողջությանը: Այդ թեման մասնագետները բարձրացրել են Էլեկտրամագնիսական դաշտերի միջազգային նախագծի կոմիտեի ամենամյա հանդիպման ժամանակ:
Պրոֆեսորները նշել են, որ դասասենյակներում Wi-Fi-ի առկայությունը ցածր ինտենսիվությամբ էլեկտրամագնիսական ճառագայթման հավելյալ աղբյուր է, որն անխոս, ազդում է երեաների կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Այդ երևույթը սկսել են ուսումնասիրել ԽՍՀՄ-ում դեռևս 1970-ականներին: Մասնագտները երկու տարի շարունակ հետևել են այն բնակավայրերի երեխաների ունակությունների փոփոխություներին, որոնք գտնվում են հզոր ռադիոկայանների մոտ: Պարզվել է, որ անգամ թույլ էլեկտրամագնիսական ճառագայթումը վատացնում է ուսման նկատմամբ երեխայի ունակություները՝ նրանք սկսում են դժվարությամբ ընկալել մատուցվող նյութը:
Սա նշանակում է, որ անլար ինտերնետը դպրոցներում կարող է ոչ թե խթանել ուսումնական պրոցեսը, այլ բացասաբար ազդել: Մեծ Բրիտանիայում նույնիսկ ծնողները խումբ են ստեղծել՝ ընդդեմ դպրոցներում Wi-Fi կապի:








































