Սենատոր Ջոն Մաքքեյնն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք օբամային պատժամիջոցներ սահմանել կազմակերպված հանցավոր խմբավորման դեմ, որի մեջ, նրա տվյալների համաձայն, մտնում են ռուս պաշտոնյաներ և բանկիրներ, և որը մասնակից է Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, սենատորի կարծիքով՝ Օբաման կարող է պատժամիջոցներ սահմանել իր կողմից անցյալ տարի ստորագրված օրենքի համաձայն, որը ԱՄՆ վարչակազմին թույլ է տալիս կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ մտցնել նույն պատժամիջոցները, որոնք կիրառվում են ահաբեկիչների դեմ. սառեցնել նրանց ֆինանսական ակտիվներն ու սեփականությունը, արգելել ամերիկյան ընկերություններին նրանց հետ գործարքներ կնքել:
2009 թ. նոյեմբերին Մոսկվայի մեկուսարանում մահացավ հաշվապահ և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկին, որը համագործակցում էր Hermitage Capital Management ներդրումային ընկերության հետ և մեղադրվում էր հարյւոր միլիոն դոալրների հարկերից խուսափելու մեջ: Նրա մահը մեծ հասարակական արձագանք գտավ Արևմուտքում: Ամերիկացի սենատոր Բենջամին Քարդինը կազմել է այսպես կոչված՝ «Մագնիտսկու ցուցակը», որի մեջ մտել են ադ գործի մեջ ներքաշված ռուս պաշտոնյաները:









































