Le Monde-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն ազգային հավաքականը գլխավորելու նպատակով բանակցություններ է սկսել «Մարսել»-ի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ:
Դեռևս հայտնի չէ՝ կշարունակի՞ հավաքականի հետ աշխատել Լորան Բլանը, ով բանակցություններ է վարում «Տոտենհեմ»-ի հետ: Բլանը պետք է հայտնի իր դիրքորոշումը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ:









































