Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Այս անգամ այն անցկացվելու է Ղազախի շրջանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անթալ Խերդիչը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:









































