Ինչպես ասվում է «Փրկենք երեխաներին» միջազգային բարեգործական կազմակերպության զեկույցում, աղջիկների շրջանում մահացության ամենատարածված պատճառը պատանեկության տարիներին արձանագրված հղիությունն է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Շատ երկրներում աղջիկներն ամուսնանում են և հղիանում՝ չհասնելով սեռական հասունության տարիքին, ինչը հղի է անդառնալի երևույթներով՝ ընդհուպ մինչև մահ։ Այս մասին ասում են զեկույցի հեղինակները։
«Փրկենք երեխաներին» կազմակերպությունը կառավարություններին և հումանիտար հիմնադրամներին կոչ է անում ուժեղացնել պատանիների շրջանում հղիությունից հրաժարվելու քարոզչությունը, ինչպես նաև հակաբեղմնավորման միջոցներ տարածել Աֆրիկայի և Ասիայի երկրներում։










































