«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՅԴ-ն դեռևս չի հստակեցրել իր գերագույն ժողովի օրը: ՀՅԴ ԳԱ անդամ Սպարտակ Սեյրանյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իրենք այդ հարցով վերջնական որոշում կընդունեն առաջիկա օրերին:
«Հնարավոր է՝ վաղն արդեն հստակ որոշված լինի ԳՄ անցկացման օրը և վայրը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ այս գերագույն ժողովը բավական թեժ է լինելու, քանի որ սփյուռքի որոշ կառույցների մոտ հատկապես Աժ վերջին ընտրություններից հետո լուրջ դժգոհություն կա կուսակցության հայաստանյան ղեկավարության գործելաոճի կապակցությամբ: Ու խոսվում է ՀՅԴ ղեկավար կազմում լուրջ փոփոխությունների մասին»:







































