Տրիպոլիում գրոհայինները փորձել են հարձակում գործել Թունիսի հյուպատոսության վրա: Ինչպես հաղորդել են արաբական հեռուստաալիքները, մի քանի մարդիկ մեքենայով մոտեցել են դիվանագիտական ներկայացուցչությանը և կրակ բացել դրա ուղղությամբ:
Գրոհայիների կողմից բաց թողնված գերարագ արկը չի հասել իր նպատակին և պայթել է դեսպանատնից մի քանի մետր հեռավորության վրա: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Տուժածների մասին տեղեկատվություն չկա:
Նշենք, որ այս տարվա սկզբից Լիբիայում մի քանի հարձակումներ են տեղի ունեցել ինչպես արտասահմանյան ներկայացուցչությունների և դրանց անձնակազմերի, այնպես էլ երկրի պետական հաստատությունների վրա: Սակայն այդ բոլոր հարձակումները տեղի են ունեցել Բենղազիում, որը Տրիպոլիից 1000 կմ հարավ է:










































