Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Արդարադատության նախարարությունը պատասխանել է ՄԻՊ գրասենյակին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել էր «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ապահովելու գործում, ինչպես նաև մեծապես արժևորում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումներին արագ արձագանքելու վերջինիս վճռականությունը:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանի դերակատարումը և նրա նկատմամբ հանրային վստահությունը մեծապես շաղկապվում է նրա գործողությունների արժանահավատությանը, խնդիրների էության մեջ ներթափանցելու և մասնագիտական խորաթափանցություն դրսևորելու կարողություններին:

Մինչդեռ, տվյալ դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շտապում է հայտարարություն տարածել առանց քաղաքացու կողմից ներկայացված դիմումը և դրան առնչվող փաստական հանգամանքները բազմակողմանի ուսումնասիրելու, ինչպես նաև` անտեսելով իր հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունը:

Այսպես, խնդրո առարկա հանդիսացող` ՀՀ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանի գործով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը ԴԱՀԿ ապահովող ծառայության ենթադրյալ անգործության` պարտապանի գույքի վրա «անհապաղե արգելանք չդնելու պատճառով «զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարիցե:

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե «անհապաղե, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ, որից հետո գործով պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2 600 000 ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն անձն իրավունք ունի մուծել իրենից պահանջվող գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ` ինչը համարվում է կատարողական թերթով սահմանված պարտավորությունների կատարում:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատարանի կողմից գումարը բռնագանձելու մասին կատարողական թերթը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրվելուց հետո գործով պարտատեր Վարդանուշ Թովմասյանը 17.01.2012 թվականին ստացել է ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունից 2600000 ՀՀ դրամ գումարը: Հետևաբար` քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության գործողությունների արդյունքում ստանալով կատարողական թերթով սահմանված 2 600 000 ՀՀ դրամ գումարը, չէր կարող, ինչպես նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, «զրկված լինել իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարիցե:

Հարկ է անդրադառնալ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեղադրանքներին առ այն, որ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ենթադրյալ «արհեստական և չհիմնավորված ձգձգման հետևանքովե թույլ է տվել, որ պարտապանը հասցնի վաճառել իրեն պատկանող սեփականությունը:

Կատարողական վարույթի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող միակ անշարժ գույք է հանդիսանում իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Դատարանի կողմից գործի շրջանակներում տրվել է իր կայացրած վճռի պարզաբանում, որի համաձայն Վարդանուշ Թովմասյանին վճարված 2600 000 ՀՀ դրամ գումարին հավելյալ ենթակա էր վճարման ևս 300 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև հաշվարկված տոկոսներ:
Նշված լրացուցիչ գումարները բռնագանձելու պահանջը կատարելու համար ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել հենց վերը նշված` պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:

Այնուամենայնիվ, ի տարբերություն պաշտպանի հայտարարության, հիշյալ գույքը առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:

Մինչդեռ, քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ստանալով կատարողական թերթով սահմանված գումարը և ձեռնպահ մնալով դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարի և տոկոսների բռնագանձումն ապահովելու համար պարտապանի բնակարանից բաժնեմասն առանձնացնելու հայցով դատարան դիմելուց, փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում