Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին Եվրոպայով իր շրջագայության վերջում ժամանել է Ֆրանսիա: Նա հանդիպելու է նախագահ Ֆրանսուա Օլանդի և տեղի բիրմյան համայնքի հետ:
Իր առաջին եվրոպական շրջագայության ընթացքում Սան Սու Չժին դրական է արձագանքել Բիրմայում սկսված բարեփոխումներին, սակայն կոչ է արել զգուշություն ցուցաբերել: