Չինաստանի արտաքին պարտքի ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 751.26 միլիարդ դոլար: Տարվա սկզբից այս ցուցանիշը մեծացել է 8.1 %-ով: Այս մասին հայտնել են ԶԼՄ-ները` վկայակոչելով Չինաստանի արժութային վերահսկողության պետական վարչությանը:
Արտաքին պարտքի 271.1 միլիարդ դոլարը բաժին է ընկնում առևտրային վարկի պարտքին:
Փորձագետները նշում են, որ Չինաստանի պարտավորվածություներում զգալիորեն մեծացել է կարճաժամկետ պարտքերի չափաբաժինը, որը կազմում է ընդհանուր պարտքի գրեթե 74 %-ը կամ 557.7 միլիարդ դոլարը: Իսկ մնացածը միջին կամ երկարաժամկետ պարտքերն են:
Նշենք, որ մեծացող արտաքին պարտքը չի սպառնում Չինաստանի էկոնոմիկայի անվտանգությանը: Ինչպես նշում են վերլուծաբանները, Պեկինն ունի բավականաչափ ոսկեարժութային պետական պահուստ, որը կազմում է 3.3 տրիլիոն դոլար, ինչը պարտքերի մարման երաշխիք է:










































