Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում երկու մարդ է հոսպիտալացվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի համակիրների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` Գորիի շրջանի Մերեթի գյուղում, որը գտնվում է Հարավային Օսիայի մերձակայքում: Հոսպիտալացվածներից մեկը կին է, ով ստացել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ դաժան ծեծի ենթարկված մի տղամարդ: Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 մարդ:
Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ տվյալ գյուղ է ժամանել Բիձինա Իվանիշվիլին ու սկսել է հանդիպել տեղաբնակների հետ՝ քննարկելով նրանց ունեցած խնդիրները, այդ թվում` նաև Հարավային Օսիայի հարցի կարգավորումը: Այդ ժամանակ, սակայն, Սաակաշվիլիի համակիրները սկսել են բղավել, թե Իվանիշվիլին «ռուսական նախագիծ» է, ինչից հետո բռնկվել է ծեծկռտուք:
Իվանիշվիլին կրքերն էլ ավելի չբորբոքելու համար ստիպված է եղել լքել գյուղը:









































