Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր կուսակցության ժողովում, մեկնաբանելով Սիրիայի կողմից թուրքական մարտական ինքնաթիռի կործանումը, հայտարարել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու թուրք ժողովրդի համար:
Եվ ահա Էրդողանի այս հայտարարությունից հետո դեպի Սիրիայի սահման է ուղարկվել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Դիարբեքիրից դուրս ելած բազմաթիվ զրահատրանսպորտներ ուղևորվում են դեպի Սիրիայի սահման: Զինվորական ավտոշարասյան մեջ առկա են 15 տանկեր, հեռահար հրետանի, փրկարար միջոցներ և այլն:
Մյուս կողմից էլ թերթը չի բացառում, որ ռազմական տեխնիկայի կուտակումը կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում սահմանամերձ գոտում բավական ակտիվացած PKK-ի գործոնով:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում ինքնաթիռի կործանման համար պատերազմ հայտարարել Սիրիային:







































