Грузия Online-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Սիսթրա» ընկերության փորձագետները ավարտել են Թբիլիսիի տրամվայների նախագծի տեխնիկա-տնտեսական հետազոտումը և ձեռնամուխ են եղել այդ նախագծի հրապարակավ դիտարկման փուլին: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Վերջինիս և ֆրանսիական այդ ընկերության միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2010 թվականին, ըստ որի՝ ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է ընդլայնել Թբիլիսիի տրամվայների գծերի ցանցը:
Ներկայիս փուլում պետք է կառուցվի 14 կիլոմետրանոց տրամվայի գիծ և 23 կանգառ: 4 րոպե ընդմիջմամբ այդ հեռավորության հաղթահարումը պահանջելու է 34 րոպե: Նոր տրամվայները կարող են օրական սպասարկել 105,000 ուղևորի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի սկզբներին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հայտարարել էր, որ 2013 թվականին Թբիլիսիում սկսվելու է տրամվայի համակարգի կառուցումը.
«Ներկայումս ընթանում են տրամվայի դիզայնի ստեղծման աշխատանքները։ Մենք չենք ցանկանում, որ այն նույնացվի մետրոպոլիտենին, ինչպես որ տրամվայի հին համակարգերի դեպքում էր։ Տրամվայը պետք է լրացնի մետրոպոլիտենը և ընդլայնի այն։ Օրինակ՝ այնտեղ, ուր գործում են մետրոպոլիտենի կայարանները, անիմաստ է տրամվայի անցկացումը։
Առաջիկա 4-5 տարիների մեր առաջադրանքն այն է, որ քաղաքային տրանսպորտը բաղկացած լինի միայն էլեկտրատրանսպորտից, իսկ դիզելային և այլ տիպի վառելիքով աշխատող տրանսպորտը կենտրոնացվի մասնավոր օպերատորների ձեռքում»։










































