ԱՄՆ բանակի զինվորական պիքսելային համազգեստը, որի ստեղծման համար 5 միլիարդ դոլար էր ծախսվել, ձախողված է համարվել: Այն պատրաստված է մոխրագույն և կանաչ խորանարդներից. դիզայնը նախատեսված էր անապատային միջավայրում աշխատելու հաար:
Ամերիկյան բանակը մտադիր է փոխարինել այն, որը գործածության մեջ է ընդամենը 10 տարի: Բնական միջավայրում այն իր առաքելությունը չի իրականացրել: The Daily Mail-ի փոխանցմամբ՝զինվորականների հագուստը ստեղծվել էր Իրաքում և Աֆղանստանում պատերազմների մեկնարկին: Զինվորական հագուստի մուգ ատրիբուտները՝ այդ թվում զրահաբաճկոնները, մատնել են նրանց:
Army Soldier Systems Center -ը զբաղվում է նոր հագուստի դիզայներական աշխատանքով: Զինվորականները կկարողանան այն կրել, աշխարհի որ կետում էլ լինեն: Այն պատրաստ կլինի հաջորդ տարի:











































