Sunday, 07 06 2026
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Քաղաքապետարանի պարզաբանումը. Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը ընդունվել է ի գիտություն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռևս 2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. 11. 2011թ. հայտի հիման վրա Երևանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր և տիկին Եսայանների հովանավորությամբ:

Երևանի քաղաքապետի 2011 թ. հուլիսի 25-ի N3276 որոշմամբ ճշտվել է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու հողամասի սահմանները՝ 56644.31 քմ մակերեսով: Դրա հիման վրա թողարկվել է զբոսայգու հողամասի գլխավոր հատակագիծ N2076-2011թ: Զբոսայգու զբաղեցրած հողամասը՝ 56644.31 քմ մակերեսով Երևան համայնքի անունով ստացել է պետական գրանցում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից՝ արժանանալով բոլոր անդամների հավանությանը: Թանգարանի նախագծի մշակման համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է 30.03.2012թ. N07/78-07/2-46612-227 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակվել է թանգարանի նախագիծը՝ 04.05.2012թ. N.01/18-05/2-46612 և համաձայնացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև տրամադրվել է 04.05.2012թ. N07/78-46612-332 շինարարության թույլտվություն:

Երևան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երևանի քաղաքապետարանին և ստեղծված թանգարանը, որպես մշակութային օջախ կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում