Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունիսի 28-ին երկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլին Ադրբեջանում մասնակցելու է Crans Montana տարածաշրջանային ֆորումին: Վերջինս տեղի է ունենալու հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը: Սաակաշվիլիի ադրբեջանական այցն ավարտվելու է հունիսի 29-ին:
Հիշեցնենք, որ ներկայումս Միխեիլ Սաակաշվիլին և Իլհամ Ալիևը գտնվում են Ստամբուլում՝ մասնակցելու համար Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների հոբելյանական 20-րդ գագաթնաժողովին:









































