Բեյոնսե- Jay-Z աստղային զույգի դուստր Բլյու Այվին դարձել է խորվաթական Հվար քաղաքի պատվավոր քաղաքացի: Այս մասին որոշում է ընդունել Հվարի քաղաքապետ Պիերինո Բեբիչը: Նա արդեն նամակ է ուղարկել Բեյոնսեին, որտեղ հաղորդել է նրա դստերը պատվավոր քաղաքացու կարգավիճակ տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Քաղաքը գտնվում է համանուն կղզու վրա՝ Ադրիատիկ ծովում:
Բեյոնսեն Ջեյ Զիի հետ 2011-ի սեպտեմբերին հանգստացել են Հվար կղզում, երբ երգչուհին հղի է եղել: Փոփ-երգչուհին լուսանկարվել է բաղեղի մոտ: Հենց լուսանկարն է ներշնչել Բեբչին նման որոշում կայացնել: Բանն այն է, որ աղջնակի անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է «կապույտ բաղեղ»: Քաղաքապետը նրանց հրավիրել է կղզում այս տարի հանգստանալու:
Նշենք, որ աղջնակը ծնվել է 2012-ի հունվարին:







































