Նավթի համաշխարհային գներն այսօր նվազել են ներդրողների այն մտավախության ֆոնի վրա, որ եվրոգոտու երկրների ղեկավարները չեն կարողանա հաղթահարել պարտքային ճգնաժամը, ինչը հանգեցնում է վառելիքի նկատմամբ պահանջարկի նվազեցման:
Առավոտյան Մոսկվայի ժամանակով ժ. 08.10-ին Brent մակնիշի նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.15 դոլարով ու կազմել 90.86 դոլար` 1 բարելի դիմաց:
Ամերիկյան WTI մակնիշի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.24 դոլարով` մինչև 78.94 դոլարի` 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Նախօրեին նավթի գները համաշխարհային շուկայում նվազել էին` կապված եվրոգոտում քաղաքական գործիչների` եվրոգոտում առաջացած ճգնաժամը հաղթահարելու կարողության ֆոնի վրա:










































