Գերմանացի պատգամավորները զրկվել են իրենց ամառային արձակուրդից եվրոգոտու ճգնաժամի հետևանքով: Այս մասին գրում է Rheinische Post-ը:
Բունդեսթագի փոխխոսնակ Հերման-Օտտո Զոլմսը հայտնել է, որ հուլիսին խորհրդարանում տեղի են ունենալու արտահերթ նիստեր` նվիրված Իսպանիային ֆինանսական օգնության տրամադրմանը:
Սովորաբար խորհրդարանական արձակուրդը ձգվում են հուլիսից մինչև սեպտեմբեր:
Բունդեսթագը պատրաստվում է անցկացնել առաջին հուլիսյան նիստը մինչ հուլիսի 9-ին նախանշված եվրոգոտու երկրներին ֆինանսների նախարարների հանդիպումը:
Քննարկվելու է Իսպանիայում ու Կիպրոսում ստեղծված իրավիճակը, որոնք դիմել են ԵՄ-ին ֆինանսական աջակցության համար:
Անկախ գնահատականների համաձայն` Իսպանիային անհրաժեշտ է շուրջ 60 մլրդ եվրո, իսկ Կիպրոսին` շուրջ 10 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովը պատրաստվում է գումարի վերաբերյալ որոշում կայացնել:
Ինչպես հաղորդում են Գերմանիայի ֆինանսների նախարարությունից, վարկերը պետք է տրվեն EFSF կայունացուցիչ հիմնադրամի միջոցով, սակայն դրա համար կառավարությանն անհրաժեշտ է ստանալ Բունդեսթագի համաձայնությունը:











































