2004 թվականին հիմնադրված Facebook սոցիալական ցանցի պատմության մեջ առաջին անգամ կին է ներառվել: 42-ամյա Շերիլ Սենդբերգը նշանակվել է տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է News-Sentinel.com-ը:
Սենդբերգը Google կորպորացիայի ծառայողների շարքերը լքել է 2008-ին և միացել Facebook-ին: Վերջին 4 տարվա ընթացքում նա առաջատար դեր է խաղացել ընկերության զարգացման գործում:
– Շերիլը եղել է իմ գործըները Facebook-ի ձևավորման գործում: Նա զգալի ներդրում է ունեցել ցանցի զարգացման համար: Նրա բազմամյա փորձն ու մեր գործունեության լիարժեք ըմբռնումը նրա թեկնածությունն ավելի համապատասխան է դարձնում այդ պաշտոնի համար,- իր որոշումը հիմնավորել է Մարկ Ցուկերբերգը:
Սենդբերգը կդառնա միակ կին տնօրենը՝ 7 տղամարդուց կազմված ղեկավար-մարմնում: Նա Facebook-ում կլինի երկրորդ գործադիր տնօրեը՝ Ցուկերբերգից հետո:
Ցուկերբերգը չի պատասխանել այն հարցին, թե Սենդբերգի նշանակումը պայմանավորվա՞ ծ է կանանց իրավունքների պաշտպանության UltraViolet խմբի՝ տնօրենների խորհրդում կին ներգրավելու կոչերով:
Սենդբերգի նշանակումը սիմվոլիկ բնույթ է կրում: Նա մեծ ավանդ ունի սոցցանի գովազդային բիզնեսի զարգացման համար, Ցուկերբերգի փոխարեն վարել է մի շարք պաշտոնական հանդիպումներ ու միջոցառումներ:








































