Բրազիլացի բանտարկյալներն իրենց պատժաժամկետը կկարողանան կրճատել գրքեր ընթերցելով: Ինչպես հաղորդում է Diario comercio industria & servicios-ը, համապատասխան օրենք է հրապարակված Diario Oficial da Uniao պաշտոնական պետական թերթում:
Ինչպես նկատում է Reuters-ը, ծրագիրն ստացել է «Մեղքերի քավում ընթերցանությամբ»: Այն պետք է գործի Բրազիլիայի 4 դաշնային բանտերում:
Յուրաքանչյուր կարդացած գրքի փոխարեն բանտարկյալի պատժաժամկետը կկրճատվի 4 օրով: Ընդ որում`տարեկան պետք է կարդացվի մինչև 12 գիրք: Այդ եղանակով բանտարկյալը ամեն տարի 48 օրով կկարողանա կրճատել իր բանտարկության ժամկետը:
Բանտարկյալները կկարողանան սեփական հայեցողությամբ ընտրել և ընթերցել գեղարվեստական գրականության, փիլիսոփայության ու գիտական աշխատությունների ցանկից, որոնք գտնվում են բանտի գրադարանում:
Մեկ աշխատության համար նրանց տրվում է 21-30 օր: Ընթերցելուց հետո բանտարկյալները պետք է էսսե գրեն, որը գնահատելու են բանտերում աշխատող փորձագետները:
Եթե հանցագործներին բռնեն գրագողության ժամանակ, դա նրանց կզրկի այդ ծրագրին մասնակցությունից:
Բանկերում տեղի կունենան նաև ընթերցանության սեմինարներ:
Բրազիալական բանտերում ավելի վաղ ևս կրճատել են պատժամիջոցները, եթե բանտարկյալը սովորել է:
Բրազիլական բանտերում կա 513 հազար բանտարկյալ, որոնցից, ըստ 2005թ. անցկացված տեղեկությունների, 70 տոկոսը միջնակարգ կրթություն չեն ստացել:











































