Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Այս տարի Սևանում ջրահեղձման դեպքեր դեռևս չեն գրանցվել

ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատը Սևանի լողափերում արդեն իսկ ավարտել է անվտանգ հանգստյան սեզոն ապահովող բոլոր անհրաժեշտ միջոցառումները և հայտարարում է, որ լիճը պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երկու հանրային լողափերում իրենք շուրջօրյա հսկողություն են իրականացնում, իսկ այն գոտիներում, ուր ջրափրկարարներ չկան, տեղադրված են համապատասխան ցուցանակներ:

«Ինչպես նախատեսել է կառավարությունը, հանրային լողափերի թիվն այս տարի կավելանա հինգով, սակայն դրանք սպասարկելու համար մենք նոր ուժեր դեռևս չունենք: Հատկանշական է, որ յուրաքանչյուր լողափ պետք է սպասարկի ամենաքիչը յոթ ջրափրկարար: Քանի որ հաստիքների սղության պատճառով մեր ուժերը ուղղակի չեն բավականացնում (այս պահի դրությամբ ջոկատն ունի 37 անդամ, սակայն առաջիկայում նախատեսվում է նրանց թիվն ավելացնել), այդ պատճառով էլ լողափերի սեփականատերերին հորդորում ենք ունենալ սեփական լիցենզավորված ջրափրկարարներ, որոնք կկարողանան կանխել դժբախտ պատահարները»,- նշեց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ ջոկատի շարքային աշխատողների աշխատավարձը 70.000 դրամ է, ենթասպաներինը՝ 90.000, իսկ որոշ ծառայողներինը՝ մինչև 120.000:

Ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ այս տարի՝ հանգստյան սեզոնին, ջրահեղձումների դեպքեր դեռևս չեն գրանցվել. «Սական, ինչպես հիշում եք, փետրվարին լճի սառույցի կոտրվելու հետևանքով երեք մարդ էր խեղդվել: Հատկանշականն այն է, որ հանգստի սեզոնին ջրահեղձման հիմնական դեպքերը գրանցվում են երեկոյան ժամը 4-ից-5-ից հետո՝ մեծամասամբ հանգստացողների գինովցածության պատճառով: Բայց եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ մահացել են, ասենք, մոտորանավակների բախման արդյունքում»:

ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարը նշեց նաև, որ նախորդ տարի Սևանում գրանցվել է մահվան 6 դեպք, 3-ը՝ ինֆարկտի պատճառով:

Սամվել Մկրտչյանը հայտարարեց, որ արդեն մոտ օրերս իրենց ջոկատը նոր համազգեստ կստանա, ինչն էլ հանգստացողներին հնարավորություն կտա հստակ տարբերակել մոտակայքում գտնվող ջրափրկարարներին: «Բացի այդ, պատրաստվում ենք մասնակցել սեպտեմբերին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- նշեց նա:

Ամփոփելով՝ Սամվել Մկրտչյանը Սևանի ափին հանգստանալ պատրաստվողներին հորդորեց լողալ միայն իրենց ջոկատների կողմից վերահսկվող կամ գոնե մարդաշատ վայրերում և, որ ամենակարևորն է, սթափ վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում