Դեռևս հունիսի 6-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից:
«Մարզպետը նպատակ ուներ այն վաճառել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ըստ հավաստի տեղեկությունների՝ երեկ Խաչատրյանն ու Հակոբյանը Երևանում հանդիպել են ու արդեն պաշտոնապես պայմանագիր կնքել, համաձայն որի` այսուհետ հանքը կղեկավարի Մաքսիմ Հակոբյանը»,- հավելում է թերթը:









































