Խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում: «ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասել է, որ Աժ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, և հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և ՕԵԿ-ի թեկնածուներին:
«Ի դեպ, էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն Աժ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն Էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողով:
Ի դեպ, Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս պիտի քննարկման առարկա դարձնի Աժ պատգամավորների վարքագիծը»: