«Հրապարակ»-ը գրում է, որ այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ՝ Դուբայում, այլ՝ Քոբուլեթիում և իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից. «Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետևեմ՝ լավ հանգստանան, լավ լողանան»:
«Ինչու ոչ Ղուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞: «Թանկ ա՝ թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց փող. ոչ բիզնես ունեմ, ոչ բան, յոթ էրեխա եմ պահում, կարա՞մ հիսուն հոգի Դուբայ տանեմ, լավ ա հազար հոգի Քոբուլեթի տանեմ»:
Ինչո՞ւ է, բոլոր դեպքերում, որոշել «Տիգրան Կարապետյան խաղալ», ոչ մի Կարապետիչ, համայնքիս ժողովրդի առողջության, հանգստի, ապագայի մասին եմ «մենակ» մտածում: «Ապագայում» էլ նախագահական ընտրություններ են՝ Ալեքսանյանը դրան էլ է պատրաստվում: Եթե ՏՄՊՊՀ-ն եղած «քիչ»՝ Քոբուլեթիի համար պահած փողն էլ մինչ այդ ձեռից չառնի, օրերս առգրավել և դադարեցրել են «Ալեքս Գրիգի» որոշ օղիների արտադրությունը»,- հավելում է թերթը:









































