Հունիսի 25-ին Իրաքում տեղի ունեցած երկու ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Բաղդադից 95 կմ հեռավորությամբ գտնվող Հիլլա քաղաքում ավտոմեքենայի պայթյունի ժամանակ զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Պայթյունը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտի մոտ:
Եվս չորս մարդ զոհվել է և 7-ը վիրավորվել, երբ Բաակուբա քաղաքի ճամփեզրին ռումբ է պայթել:
AFP-ն նշում է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Իրաքում 2012 թ. հունիսի 13-ից ի վեր տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի, որն ավելի շատ է, քան մայիսին:
Մի շարք պայթյունների արդյունքում, որոնք հունիսի 13-ին տեղի էին ունեցել իրաքյան քաղաքներում, զոհվել է 72 մարդ, ավելի քան 250-ը վիրավորվել են:










































