Ռուսաստանի և Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Շիմոն Պերեսը քննարկել են իրանական միջուկային ծրագրին և հումանիտար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
«Իրանի ներկայիս ղեկավարությունը բաց կերպով հայտարարում է Իսրայելը երկրի երեսից ջնջելու ցանկության մասին: Մենք չենք կարող համակերպվել, որ միջուկային զենքը հայտնվի ռեժիմի ձեռքում, որը սպառնում է մեզ: Ես Ձեզ եմ դիմում հենց այս հարցով, որովհետև Ձեզ հայտնի է, թե որքան ճակատագրական պահ է դա մեզ համար: Վստահ եմ, որ Ձեր ձայնը այս հարցում կլսվի»,- ասել է Պերեսը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին ռուսական առաջնորդը նշել է, որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում շատ լուրջ փոխվում է: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի ազգային շահերից է բխում Մերձավոր Արևելքում և Իսրայելում խաղաղության և հանգստության ապահովումը:









































