Այս տարվա նոյեմբերին տեղի կունենան ամերիկա-իսրայելական խոշորագույն ռազմական զորվարժությունները: Ինչպես հաղորդում է իսրայելական Kursor պորտալը, սցենարը ենթադրում է 3000 ամերիկացի և 1000 իսրայելցի զինվորների կողմից Իրանին և Սիրիային հասցրած ենթադրյալ հարվածի արտացոլում: Ավելի վաղ ԱՄՆ երրորդ օդային բանակի հրամանատարի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ: Այն զբաղվում է համատեղ զորավարժությունների ծրագրի մանրամասների մշակմամբ: Խմբի մեջ կմտնեն նաև ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչներ:
Ռազմական փորձագետները այդ զորավարժություններն անվանել է Իրան ներխուժելու «գլխավոր փորձ»: Նրանք կարծում են, որ ամերիկա-իսրայելական այդ զորավարժությունները Իրանի իշխանություններին ցույց կտան, որ դաշնակիցները պատրաստ են վճռական քայլեր ձեռնարկել, եթե պատժամիջոցներն օգուտ չտան:









































