Saturday, 13 06 2026
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ձերաբակալվել է 2008 թ. Մումբայիի ահաբեկչությունների կազմակերպիչը

Հնդկաստանում ձերբակալվել է Աբու Համզան, հայտնի նաև Սայեդ Զաբիուդդին անունով, որը կասկածվում է 2008 թ. Մումբայիում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հնդկական The Press Trust of India լրատվական գործակալությանը: Վերջինս էլ իր հերթին վկայակոչում է ոստիկանության գաղտնի աղբյուրներին:

Համաձայն այդ տեղեկությունների՝ կասկածյալը ձերբակալվել է Դելիի միջազգային օդանավակայանում հունիսի 21-ին, երբ վերադառնում էր մերձավորարևելյան երկրներից մեկից: Մինչ այժմ նա ձերբակալված է: Հնդկական IBN հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Համզան Հնդկաստանի խնդրանքով արտաքսվել է Սաուդյան Արաբիայից: Ահաբեկիչը փնտրվում էր Ինտերպոլի կողմից:

Համզան, ենթադրվում է, ահաբեկչությունների ժամանակ հրահանգներ է տվել ահաբեկիչներին հեռախոսով, իսկ ինքն այդ ժամանակ Պակիստանի Կարաչի քաղաքում էր:

Հնդկաստանում ծնված 30-ամյա Համզան պակիստանյան «Լաքշար-ի-Տայբա» խմբավորման անդամ է:

2008 թ. նոյեմբերի 26-ին Մումբայիում տեղի ունեցան մի շարք ահաբեկչություններ: 10 հանցագործներ հարձակվեցին մի քանի հյուրանոցների վրա, որտեղ մնում էին հիմնականում օտարերկրացիներ, ինչպես նաև կրակ բացեցին մի քանի այլ հաստատությունների վրա: Զինյալների ոչնչացման գործողությունն ավարտվեց նոյեմբերի 29-ի առավոտյան: Ահաբեկչությունների հետևանքով սպանվեց 166, վիրավորվեց ավելի քան 300 մարդ: Միակ ողջ մնացած զինյալը՝ պակսիտանցի Աջմալ Ամիր Քասաբը, 2010 թ. մայիսին դատապարտվեց մահվան: Դատավճիռը վիճարկելու նրա փորձերը հաջողությամբ չպսակվեցին:

Ահաբեկչությունների պատասխանատվություն ստանձնել է «Սեքքան մուջահիդին» խմբավորումը: Հնդկաստանի իշխանությունները կարծում են, որ հարձակումների ետևում կանգնած է իսլամիստական «Լաքշար-ի-տայբա» խմբավորումը: Նրա հիմնադիրներից մեկի՝ Հաֆիզ Մուհամմադ Սայիդի համար ԱՄՆ-ը խոստացել է 10 մլն դոլար պարգևավճար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում