Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հրաժրավել է կնեսետում ընդունել Հունգարիայի իր գործընճեր Լասլո Քյովերին:
Ենթադրվում էր, որ հուլիսին Քյովերը կմասնակցի 1944-1945թթ. հազարավոր հունգարացի հրեանաերի կյանք փրկաղ շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի ծննդյան 100*-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին:
Կնեսետի խոսնակի կողմից Հունգարիայի իր գործըինկերոջն ուղղված նամակում ասվում է, որ Ռիվլինին վրդովեցրել է այն հանգամանքը, որ Քյովերը մասնակցել է քաղաքական գործիչ և գրող, «Խաչված նետեր» նացիստական կուսակցության անդամ Յոժեֆ Նիրոյին նվիրված հիշատակի հանդիսությանի: Հենց այդ կուսակցությունն էլ պատասխանատու է հարյուր հազարավոր հրեաների և գնչուների արտաքսման և գնդակոծության համար:
Ռեուվեն Ռիվլինը հայտարաել է, որ Նիրոյին նվիրված հիշատակի արարողությանը մասնակցած մարդը տեղ չունի Ռաուլ վալենբերգին նվիրված միջոցառմանը:









































