Բելառուսը քաղաքական որոշում է կայացրել՝ խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդներ հրավիրել: Այս մասին կիրակի «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդյա Երմոշինան:
«Որոշումը կայացվել է, ընդ որում երկրի քաղաքական ղեկավարության կողմից: Դիտորներ կհրավիրվեն, այդ թվում ԵԱՀԿ-ից,- հայտարարել է Երմոշինան:- Եվ համաձայն ԵԱՀԿ ավանդույթների՝ առանց սահմանափակումների, և այնպես, ինչպես նրանք կպահանջեն»:
«Արդյո՞ք հույս կա, որ նրանց դիրքորոշումը կփոխվի (Բելառուսի ընտրություններին տրվող գնահատականի հարցում-1in.am): Ես կարծում եմ՝ չկա: Նորից կուղարկվեն համապատասխան ուղղվածության դիտորդներ՝ համապատասխան առաջադրանքներով»,- ասել է Երմոշինան, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Երմոշինան նաև հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունները, չնայած բոյկոտելու սպառնալիքներին, այնուամենայնիվ, կմասնակցեն ընտրություններին: Նրա խոսքերով՝ նման փիար-արշավ կիրառվում է բոլոր խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Առանց ընտրություններին մասնակցելու նրանք չեն ստանա ժողովրդավարության համար այն միջոցները, որոնք իրենց բյուջեում նախատեսում են որոշ արևմտյան կառավարություններ: Չկա ընտրությունների մասնակցություն՝ չկա ֆինանսավորում»,- ասելէ նա:
Բելառուսի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:






































