Symantec հակավիրուսային ընկերության փորձագետները կորպորատիվ բլոգում հաղորդել են տրոյական Milicenso ծրագրով գրասենյակային համակարգիչների վարակման բազմաթիվ դեպքերի մասին:
Վիրուսային ծրագիրը համակարգչին տալիս է ֆայլերը տպելու հրամաններ: Ընդ որում՝ տպված տեքստն իրենից ներկայացնում է սիմվոլների անիմաստ շարվածք, իսկ տպիչն աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ թուղթը չի վերջացել:
Տրոյական ծրագիրը վարակում է համակարգիչները Windows-ի իջոցով: Այն տարածվում է վեբ կայքերի միջոցով՝ երբեմն ներկայանալով որպես վիդեոկոդեկ: Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվում են ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Եվրոպայի հյուսիսում:
Symantecը հայտարարել է, որ Milicenso ծրագիրը հայտնաբերվել է 2010 թվականին:






































