Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 11 հազար մարդ սիպված է եղել լքել տները,- հաղորդում է Reuters-ը:
Հրդեհը բռնկվել է հունիսի 24-ի գիշերը՝ Փայք ազգային անտառում, որը գտնվում է ԱՄՆ-ը ամենահայտնի լեռներից մեկի՝ Փայքս Փիքի մոտ: Մոտ մեկ օրվա ընթացքոմ հրդեհը ընդգրել է ավելի քան 1000 հա տարածք:
Վտանգի գոտուց տարհանվել է շուրջ 11 հազար մարդ, այդ թվում՝ Մանիտու Սփրինգսի (բնակավայր, որտեղից զբոսաշրջիկները մտնում են Փայքս Փիք) ավելի քան 6200 բնակիչ:
Կոլորադոյի հրշեջ բաժնի ներկայացուցիչները դժվարացել են ասել՝ որքան արագ կհաջողվի տեղայնացնել և մարել կրակը՝ նշելով, որ «իրավիճակը չափազանց անկայուն է»:
Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների տարածքում, հունիսի 24-ի դրությամբ, գրանցվել է անտառային հրդեհների 20 օջախ, հիմնականում երկրի արևմուտքում: Մասնավորապես, Յութա նահանգում հանգստյան օրերին հրդեհի հետևանքով տարհանվել է շուրջ 2500 մարդ:









































