Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դատապարտում է Սիրիայում թուրքական ինքնաթիռի հետ կապված միջադեպը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը.
«Ներկայումս այդ միջադեպը մանրամասնորեն հետաքննվում է: Ադրբեջանը, որը մշտապես եղել է եղբայրական թուրք ժողովրդի կողքին, կոչ է անում շուտափույթ ավարտել միջադեպի հետաքննությունը: Տվյալ միջադեպը չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազմանը»:











































