ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:
Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները գտնվում են Սայաթ-Նովա 15 շենքի բակում:









































