Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

Սերգեյ Դանիելյան. Մեզանում ոչ թե սահմանադրությունն է գործում, այլ «պանյատկեքը». Blog

Դերասան Սերգեյ Դանիելյանը Ej էլեկտրոնային պարբերականի իր բլոգում գրում է.

Հետաքրքիր է, չէ՞… Հարսնաքարում մարդ են ծեծել, խեղճը մահամերձ պառկած է: Եղածը փաստելու վերլուծելու տեղը, չգիտես, թե ինչու, բոլորը հիշեցին, որ նա զինծառայող է և բազում սխրանքներ ունի հայրենիքի հանդեպ: Այ քեզ բան … կարծես թե եթե բանակի սպա չլիներ, մարդուն կարելի էր քացու տակ առնելով սպանել:

Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում գրեթե ամեն մի մեծահարուստ կամ ազդեցիկ պաշտոնյա «դոբերմանների» մի ոհմակ է պահում կողքին, որոնց ամեն րոպե կարող է քսի տալ յուրաքանչյուրիս վրա: Ինչո՞ւ ենք զարմանում: Հիշո՞ւմ եք Պապլավոկի դեպքերը, երբ «դոբերմանները» ծեծելով մարդ սպանեցին զուգարանում: Ընդհանրապես ծեծելով հարաբերվելը մեր անկախ հայրենիքում սովորություն է դարձել էս վերջերս: Մարզպետը կին է ծեծում, քաղաքապետը` նախագահի աշխատակցին: Ուշագրավ է նաև, որ նման դեպքերը ոչ թե քրեական, այլ ադմինիստրատիվ ընթացք են ստանում: Քաղաքապետին ուղղակի ազատում են աշխատանքից: Կարծես թե իր գործը լավ չի կատարել:

Լակոտները քաղաքի կենտրոնում բար են վառում, ոմանք շատ լուրջ ասում են, թե «լավ են արել` վառել են»: Փաստորեն, ապրում ես վտանգի մեջ, ջունգլիներում և ամեն րոպե մի գոլդ համարներով սպիտակ «նիվի-տղա» կարող է քշել վրեդ: Ճապոնական մի անեծք կա. «փոփոխությունների ժամանակ ապրես»:

Այսինքն` հույս ունենանք, որ երբևիցե ծառերից վայր կիջնենք: Ես կարծում եմ, ավելի շուտ վայր կիջնեինք, եթե չլիներ այն մտավոր աղբ ստեղծող զանգվածը, որը փորձում է արդարացնել այդ բոլոր այլանդակությունները: Մեզ մոտ ոչ թե սահմանադրությունն է գործում, այլ գործում են «պանյատկեքը», փողոցային հարաբերությունները: Ուրեմն եթե դուրսը կրակում են մի արվամոլի, ճիշտ են անում, որովհետև նա միասեռական է, այլասերված և Հայի կենսակերպին հակառակ է: Իսկ եթե սպա են ծեծում, այ էդ արդեն չեղավ…սխալ են անում : Եթե ծեծում են հասարակ ուսուցչի, ապա ընդհանրապես «մեր գործը չի, ախպեր, կարողա ինքը սխալ բանա ասել կամ Չարենցի անտիպ գործերնա կարդացել բարձրաձայն»:

Մի խոսքով, գողական, այլանդակ բարքերով մի հասարակություն ենք դարձել: Բայց ամենասարսափելին այն է, որ այդ օրենքներով կարող են ապրել ոչ միայն սև հագած ճիճվանման ծիծակ կոշիկներ կրողները, այլ հասարակության ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող անձինք, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ: Մի հիմար` արդեն չեմ հիշում, թե ով, շատ լուրջ ուզում էր բացատրել, որ DIY ակումբը տղերքը ուղղակի վառել են, ոչ թե պայթացրել: Պարզվում է, որ հրկիզել կարելի է, իսկ պայթեցնել` ոչ: Այսինքն պայթեցնելը սխալ է, իսկ վառելը` ճիշտ: Մանավանդ, եթե ակումբը միասեռականներին է պատկանում: Եվ հասարակության մի մեծ մաս համաձայնվում է դրա հետ: Սիրելիներս, ուրեմն եթե պարզվի, որ Հարսնաքարի «դոբերմանները» ոչ թե հայկական բանակի սպա են ծեծել, այլ մի երիտասարդ ռոքերի, այդ դեպքում ի՞նչ: Կքննարկվի նրա բարոյական կերպարը, կհիշեն, որ նա եկեղեցի չի գնում, բանակում չի ծառայել և կասկածելի շրջապատ ունի: Հետո կասեն, որ նրան ծեծել են դաստիարակչական նկատառումներով, որ այլանդակ բարքեր չտարածի և նրա ոչ արիական գանգը պետք է ցխել:

Ակամայից հիշեցի Այաթոլլա Խոմեյնիի կանոնագիրքը: Կանոններից մեկում ասված է (ցավոք, ցիտել չեմ կարող, ինձ ուղղակի թեհրանահայ ընկերներս բառացի բացատրել են ). եթե երկրաշարժի ժամանակ տունը փուլ գա և տղամարդը վերևի հարկից ընկնի ներքևի հարկ իր հարազատ մորաքրոջ կամ հորաքրոջ վրա և սեռական ակտ կատարի նրա հետ, դա հալալա: Այսինքն, Աստծո կամքն է այդպիսին: Իսկ բոլոր այլ դեպքերում մորքուրի կամ հորքուրի հետ չի կարելի սեքս անել, դա հարամ է համարվում: Տեսեք, մտքի ինչպիսի հանճարեղ թռիչք: Դե իհարկե, Պարսկաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ հարազատ հորքուրին կամ մորքուրին «դոմփելը» լավ բան չի` անկախ Աստծո կամքից և երկրաշարժից, բայց դրա մասին չեն խոսում, մոլլեքից վախենում են:

Պարզվում է` մուսուլմաններից հեռու չենք գնացել: Ես կասեի` կամաց-կամաց վերածվում ենք մուսուլմանական, խավարամիտ, ասիական հասարակության: Եթե մարդ ես ծեծում փողոցում, բայց նա բանակի սպա է, դա հարամ է, ճիշտ չի: Իսկ եթե հասարակ մահկանացու, դեռ պետք է պարզել, թե ինչու են ծեծել: Կարող է իսկապես հասնո՞ւմ է:

Այս խայտառակությունների մեջ ես չեմ մեղադրում միայն նրանց, ովքեր սեփական արտաթորանքից վախենալով, «դոբերմաններ» են պահում իրենց շուրջ: Մեղավոր են նաև նրանք, ովքեր անիմաստ ծակ հայրենասիրությամբ և յուղ վառելով քրտինքի հոտից բացի ատելություն են տարածում մեր երկրում: Ճիշտ ու սխալ են ման գալիս: Ամեն մի երևույթին Մոնթեի կամ որևէ այլ հերոսի նկար են դեմ տալիս:

Ամեն մի ծեծված քաղաքացու, ամեն մի բռնաբարված և ինքնասպան եղած ստորացված զինվորի համար պատասխան են տալու: Պատասխան են տալու նրանք, ովքեր ատելություն են հրահրում իրար հանդեպ, որ իրանց տափակ ՃՇՏԻՑ բացի ոչ միայն չեն ընդունում ուրիշի ճշմարտությունը, այլ նաև անասնական ագրեսիա են դրսևորում մերձավորի նկատմամբ: Ովքեր Չարենցից միայն «Ես իմ անուշ Հայաստանի»-ն են կարդացել: Պատասխան եք տալու մի օր ձեր խղճի առաջ և այդ դեպքում ձեր փտած “գոլդ” համարներով քահանան ձեր մեղքերը չի քավի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում