Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում սպիրտային խմիչքներ օգտագործելու համար երկու մարդ դատապարտվել է մահվան: Այդպիսի վճիռ է կայացրել Խորասանի դատարանը, որի ղեկավար Սեիդ Հասան Շարիաթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ երկու անձինք արդեն երրորդ անգամ են ձերբակալվում անսթափ վիճակում.
«Իրանում արգելված է սպիրտային խմիչքների գործածումն ու վաճառքը: Այդ երկուսն առաջին անգամ չէ, որ ձերբակալվում են անսթափ վիճակում: Դրա համար էլ դատարանը որոշեց նրանց դատապարտել մահվան: Խորասանի դատարանի վճիռն արդեն իսկ հաստատվել է Իրանի գերագույն դատարանի կողմից: Դատավճիռն ի կատար կածվի օրենքով սահմանված կարգով»։










































