Հունիսի 25-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` նախկին «Մեծմոսկովյան» հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարրա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10 տ մազութով տարրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 09.57-ին: այրվել է 4 տոննա մազութ:











































