Վերջին երեք օրերին Չինաստանում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 16 մարդ: Այս մասին հաղորդում է Xinuha գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հեղեղներն ավերել են ավելի քան 1000 տուն, առանց տանիքի է մնացել 450 հազար մարդ: Երկրի տնտեսությանը հասցված վնասը իշխանությունները գնահատում են 20 մլն դոլար:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին անձրևները միայն կուժեղանան:










































