ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայացքներն ամբողջությամբ կիսում է ռուսաստանցիների 15%-ը։ Այս մասին ասվում է «Լևադա կենտրոն» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցման ամփոփման մեջ։ Հարցումն անցկացվել է մայիս ամսվա վերջին։
Հարցվածներից նաև փորձել են պարզել, թե ինչ զգացմունքներ են նրանք ունեցել Պուտինի վերադարձից հետո։ Պարզվել է, որ 28%-ը ամբողջությամբ դրական զգացմունքներ է ունեցել, 27%-ն անտարբեր է վերաբերվում այդ իրադարձությանը, 24%-ի մոտ Պուտինի վերադարձը նոր հույսեր է արթնացրել, 21%-ը բացասաբար է վերաբերվում այս երևույթին, իսկ 8%-ի մոտ սա լուրջ անհանգստություն է առաջացրել: Հարցվածների մնացյալ մասը զգում են վախ, ամոթ և բողոք են արտահայտում այդ կապակցությամբ։
Նշվում է, որ անցած տարվա նոյեմբերին, երբ հայտնի դարձավ Պուտինի վերադարձի մասին, դրական զգացմունքներ ուներ հարցվածների 32%-ը, սակայն բացասական զգացմունքներ ունեցողների թիվն այն ժամանակ քիչ ավել էր՝ 23,5%։









































