Զարմանալի չէ, որ Վուդի Ալենին` որպես ռեժիսորի, դժվար է գոհացնելը: Բայց ներկայացնելով իր նոր` To Rome With Love ֆիլմը, որի պրեմիերան արդեն կայացել է Նյու Յորքում և Լոս Անջելեսում, նա բացահայտել է, որ իրեն հուսահատեցրել են երկու ֆիլմեր, որոնք իրականում չափազանց լավ գնահատականի են արժանացել ֆիլմերի սիրահարների կողմից: Այդ ֆիլմերը Manhattan և Hannah And Her Sisters ֆիլմերն են:
Associated press-ին տված հարցազրույցում Ալենն ասել է, որ չնայած Manhattan ֆիլմը արժանացել է BAFTA-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին, միևնույն է, հուսահատեցրել էր իրեն:
Ալենը նաև քննադատել էր Hannah And Her Sisters ֆիլմը, որն արժանացել է երկու Օսկարի: Չնայած երկու մրցանականերին` Ալենն ասում է, որ ֆիլմը չէր կարողացել համապատասխանել իր առաջնային նպատակին: Ալենն ասում է, որ այն, ինչ պահանջում է դիտողը, և այն, ինչ փորձում է ստեղծել ինքը, տարբեր բաներ են, և ինքը գտնվում է մեկ այլ աշխարհում:







































