Շինարարական արտադրությունը սառած վիճակում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը: Նրա տվյալներով՝ ներկայում գնային տատանումներ չկան, և անշարժ գույքի էժանացում ու միաժամանակ շինանյութերի թանկացում չի նկատվում:
«Ամեն ինչ կապված է դոլարի կուրսի տատանման հետ՝ և՛ անշարժ գույքի արժեքը, և՛ շինանյութերի, որ մի փոքր ավելացում է գրանցել, բայց հիմնականում երկու դեպքում էլ մակարդակները նույնն են մնացել»,- ասաց Գ. Մինասյանը:
Նրա կարծիքով՝ շինանյութերի շուկայի վրա ազդեցություն չի ունեցել նաև «Արարատցեմենտ» գործարանի որոշ ժամանակով չաշխատելը. «Վերանորոգման պատճառով էր կանգնած, նորից կաշխատի, բայց ոչ մի փոփոխություն չի եղել շուկայում դրա պատճառով:
Նշենք, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի շուկայում 90% ապրանքների գները բարձրացել են 8-15%-ով, իսկ ԱՎԾ տվյալներով՝ ապրիլին մարտի համեմատ անշարժ գույքի գները նվազել են 4.0%-ով:










































